Մենք չսահմանափակվեցինք այն նեղ օրակարգի մեջ, որ իրենք էին մեզ ներկայացնում. Իրենց օրակարգը վերաբերում էր գենդերային հավասարությանը, ինչ-որ կանանց նկատմամբ բռնություններ, իրավահավասարություն, հանդուրժողականություն ներքին և Լեռնային Ղարաբաղի փախստականների ինտեգրման հետ կապված այստեղ խնդիրներ տեղահանված անձանց։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն ռուստամյանը՝ անդրադառնալով Հայաստանում գտնվող ԵԽ մարդու իրավունքների հարցերի հանձնակատարի հետ իրենց հանդիպմանը։
«Ասեցինք, որ չէ, շատ լուրջ հարցեր կան Հայաստանում, որ ձեր օրակարգի մեջ չեն տեղավորվում և սա առիթ է, որ մենք խոսենք այդ թեմաներով։ Հիմնականում չորս թեմաների մասին ենք խոսել՝ քաղբանտարկյալներ, եկեղեցու դեմ արշավ, գերիների հարց և ընդհանրապես Եվրոխորհրդի մոտեցումները և մեր հարաբերությունները Եվրոխորհրդի հետ։ Քաղբանտարկյալների հետ կապված ես ասեցի՝ ես այն անձանցից եմ եղել, որ եղել է քաղբանտարկյալներ տերմինի հինգ չափանիշները ձևավորող հանձնաժողովի անդամ ժամանակին, և կարող եմ վստահաբար հայտարարել որ այդ չափանիշներին համապատասխան տասնյակից ավել քաղբանտարկյալներ ունենք որ մարդիկ ոչ միայն խոսքի համար են այսօր դատապարտված կամ կալանավորված, այլ ենթադրյալ մտքի։ Օրինակ, դուք ինձ բացատրեք՝ ո՞նց կարելի է «Մեր ձևով» եկեղեցին պաշտպանելը որպես տեռորիստական կամ ինչ-որ սահմանադրական կարգին դեմ կոչ դիտարկել։
Իրենք չեն կարող այս ամենը չլսելու տալ։ Եթե չեն անդրադառնում, դա նշանակում է՝ չեն ուզում այդ թեմաներով խոսել։
Մենք ասացինք, որ ամեն մի անձի հետ կապված թղթապանակ կա, կարող ենք ձեզ փոխանցել։
Քաղաքական հետապնդումները պարզ երևում են նաև նրանով, որ կալանքը դառել է պատժի միջոց։ Երկրորդը, եկեղեցու դեմ արշավն է, ես ասեցի, որ դա ոչ միայն ՀՀ սահմանադրության դեմ է, նաև ՄԻԵԴ-ի մարդու իրավունքների Եվրոպական դատարանի չափորոշիչների հետ կապված խնդիր է։ Ըստ այդմ, շատ հստակ արձանագրվում է, որ ցանկացած միջամտություն Եկեղեցու ներքին ինքնավարությանը դա ապօրինություն է։ Պետությունը անջատ է եկեղեցուց, և կրոնական համայնքները ունեն իրենց ներքին ինքնավարությունը և պետական որևէ լիազորություն, էդ թվում դատական լիազորություն, մտնել և այդ ինքնավարությունը խախտել, դա ուղղակի հակասում է ՄԻԵԴ-ի ձևավորած նախադեպային փորձին»,–ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ դատարանի որոշմամբ եկեղեցականի պաշտոնում վերականգնվելը նույնն է, որ իրենք ՀՅԴ շարքերից մեկին հեռացնեն, այդ մեկը գնա դատարանով վերականգնվի։
Նա ընդգծեց, որ խոսել են նաև գերիների մասին. «Ասացի՝ շատ լավ է, որ չորս հոգու ազատեցին 23-ից, բայց դա հենց խոսում է այն մասին, որ նրանք գերիներ էին, որ ազատեցին, ոչ թե տվել են, որ գնան իրենց պատիժը շարունակեն։ Էդ փոխանակումները հենց խոսում են նրա մասին, որ դրանք գերի են, և սրանք շինծու դատավարություններ են, նպատակը ազդել, ճնշել Հայաստանին, գնալ նոր զիջումների։
Վերջապես ես անդրադարձա այդ հարցին, թե ինչպես է ձեր մոտ ձևավորվում միակողմանի կարծիք Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Ինձ տրամաբանական, ադեկվատ պատասխան չտրվեց, թե ինչու չեղարկվեց համազեկուցողների այցը Հայաստան։ Կարելի էր հետաձգել, բայց ոչ չեղարկել։ Այսինքն, տպավորություն է, որ դուք պարզապես չեք ուզում լսեք այլ կարծիք, ընդդիմադիր որևէ այլ մոտեցում։
Ասեցի՝ հասկացանք, որ գոյություն ունի Եվրոպա-Ռուսաստան պատերազմ, և ասեցի՝ հիմա չգիտես ինչի, որտեղ որոշվել է, որ իշխանությունը այդ պատերազմում ճիշտ կողմում է, օպոզիցիան՝ սխալ կողմում է և այլևս ուրիվերսալ չեն առայժմ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։
Այսինքն եթե մարդկանց դիտում են իրենց թեթև ձեռքով «Կրեմլի ագենտներ», ուրեմն նրանց իրավունքները կարելի է ոտնահարել։ Սա պետք է վերացնել, սա հեղինակության հարցն է նույն Եվրոպայի խորհրդի։
Ես ասեցի, որ միակողմանի են ձեր պատկերացումները և գնահատումները, և սա մեզ համար անընդունելի է»,–ասաց Ռուստամյանը։
Հարցին՝ ինչպիսի՞ն էր ԵԽ հանձնակատարի արձագանքը, Ռուստամյանը պատասխանեց. «Հանձնակատարը ասաց՝ դուք ասեցիք, մենք լսեցինք։ Ասաց՝ որոշ հարցեր կան, իմ կոմպետենցիայից դուրս են, մասնավորապես մոնիտորինգի մասով։ Բայց մյուս հարցերը իր կոմպետենցիայի մեջ են»։



