ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Պակիստան, որտեղ նախատեսված են բանակցություններ իրանական կողմի հետ։ Մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Վենսը դրական ակնկալիքներ է հայտնել սպասվող հանդիպումից՝ նշելով, որ իրենք պատրաստ են կառուցողական երկխոսության, եթե հակառակ կողմը ևս դրսևորի բարի կամք։
«Մենք անհամբեր սպասում ենք բանակցություններին։ Կարծում եմ, որ դրանք դրական կլինեն: Եթե իրանցիները պատրաստ են բարեխղճորեն բանակցել և օգնության ձեռք մեկնել, դա մի բան է։ Եթե նրանք փորձեն խաղալ մեզ հետ, կբացահայտեն, որ բանակցային թիմն այդքան էլ ընկալունակ չէ։ Նախագահը մեզ բավականին հստակ ցուցումներ տվեց, և մենք կտեսնենք, թե ինչ է դուրս գալիս դրանից»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։



