Զատկական հրադադարը չի երկարաձգվի

Զատկական հրադադարը չի երկարաձգվի, հայտնում է Կրեմլը։

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ ռազմական հրադադար էր հայտարարել:

Նա հրահանգել էր դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով:

Կրեմլը հայտարարել էր հրադադարի մասին՝ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը։