Իրանի դեմ ագրեսիայի մեղավորները չպետք է թաքցնեն, թե իրականում ինչպես են զարգացել Հորմուզի նեղուցի շուրջ իրադարձությունները: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Պակիստանում, որոնք նախատեսված են ապրիլի 11-ին, բացում են Պարսից ծոցում կարգավորման հնարավորությունը: Երկրների մեծ մասն աջակցում է այդ գործընթացին և հույս ունի, որ բանակցությունները հաջող կլինեն, հայտնել են նախարարությունում։
Սակայն, ցավոք, կան ուժեր, որոնք արգելակում են շարժումը դեպի խաղաղություն, կամա թե ակամա խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհին։ Մասնավորապես, նրանք, ովքեր ագրեսիա են սանձազերծել Իրանի դեմ, իսկ այժմ նրան մեղադրում են Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների համար, չպետք է թաքցնեն, թե իրականում ինչպես են զարգացել իրադարձությունները, և այն փաստը, որ մինչև փետրվարի 28-ը այդ կարևոր ջրային զարկերակը անխափան գործել է։
ԱԳՆ-ն կոչ է արել Պակիստանում հայտարարված բանակցությունների բոլոր մասնակիցներին ցուցաբերել պատասխանատու մոտեցում և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել ստեղծված հնարավորությունը:



