ՔՊ-ն շատ ծանր է տարել ՀՀ երկրորդ նախագահի՝ եր...

Գոռ Մելիք-Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Աչքովս ընկավ, որ «քաղաքացիական պայմանագիրը» շատ ծանր է տարել երեկ տեղի ունեցած ՀՀ երկրորդ նախագահի՝ երիտասարդների հետ տեղի ունեցած հանդիպումը։ ՔՊ երիտասարդական կառույցը կրկնելով պատերազմ բերած իրենց ղեկավարի perfect tv-ական նարատիվները՝ մեզ՝ երիտասարդներիս, հորդորում է ավագներից իմանալ, թե ինչ վատ ժամանակներ է ապրել Հայաստանը։

Թե՛ ավագների, թե՛ մեր սեփական աչքերի շնորհիվ մենք գիտենք և տեսնում ենք, թե ինչ ահռելի առաջնթաց է գրանցել Հայաստանը 1998-2008 թվականներին։ Բայց այստեղ ավելի ակնառուն այն է, որ սրանք չեն հասկանում, որ այսօրվա նույն երիտասարդը կարիք չունի ավագ սերնդից հարցնելու, թե ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի համար։

Բազմաթիվ մեր ընկերներ ու երիտասարդներ կարող էին լինել երկրորդ նախագահի հետ տեղի ունեցած երեկվա հանդիպմանը, ներկայացնել իրենց տեսլականներն ու առաջարկները, բայց Հայաստան պատերազմ բերողի պատճառով այժմ նրանք ննջում են Եռաբլուրում։

Հայ երիտասարդը խելացի է և, հստակ է՝ ձեր հակահայ ու մանիպուլացիոն քարոզչությանը նա վերաբերվում է բացահայտ արհամարհանքով։