Կա՞ Աստված հայկական ընդդիմության մեջ

Աստված  բառն այստեղ  կիրառական է ճիշտ այն  ընկալմամբ, որ  նշանակում է՝  կ՞ա հաստատուն արժեք եւ  մնայուն  դավանանք  ընդդիմության սկզբունքերում: Որ՞ն է  ընդդիմության  հավատամքը, պայքարի անշեղ  նպատակը:

Ինչին ենք մենք ակատես լինում այժմ. Հայաստանի պառլամենտական ընդդիմադիր հատվածը, մասնավորապես, «Հայաստան» խմբակցությունն հայատարարեց, որ սկսում է  փողոցային պայքար  այս իշխանությունների դեմ: Թերևս, պարզ ու  քաղաքանապես ճիշտ որոշում:Սակայն կան մի քանի  առանցքային հարցեր:

 Առաջին. Ինչո՞ւ է «Հայաստան» դաշինքը  այժմ հայտարարում այդ  պայքարի մասին: Ու՞ր էին պրոֆեսիոնալ ընդդիմադիրները,օրինակ, 2021 թվականի մայիսի 12-ին՝ Սև լճի տարածքում թուրքերի ներխուժման օրը: Ինչո՞ւ հանրային  անհնազանդության  ընդվզման    նախաձեռություն  չեղավ:  Ինչո՞ւ   ընդդիմությունը լռեց   ողջ ամառը, երբ թշնամին սահուն  օկուպացիայի մեթոդով, նվաճում էր Հայաստանի  սահմանային գյուղերը:  

Երկրորդ. ինքն իրեն արմատական  բնութագրած  ընդդիմությունն հայտարարեց բողոքի, անհնազանդության ակցիաների և  իշխանափոխության իր պայքարի մասին՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  անժամկետ  ակցիաների փոխարեն  ընդդիմությունը    պայքարի   ժամկետ  սահմանեց: Սա ոչ թե քաղաքական խակություն է,այլ,կարծես, քաղաքական էկվիլիբրիստիկա՝ լարախաղացություն: 

 Փողոցային  նախորդ՝ «պիլոտային» պայքարը, ցույց տվեց, որ    հայկական ընդդիմության ամենակտրուկ քայլը՝ դա Երևանի  բազմաչարչար  Բաղրամյան պողոտան մի քանի օրով փակելն էր :Եթե  քաղաքական  այդ նախաձեռնության իմաստը   ԱԺ աշխատանքի խափանումն էր,  ապա անմեկնելի է     ընդդիմության  ներկայացուցիչներից մեկի  հայտարարությունը, թե՝  գիտեք, Աժ-ն  մեկ այլ՝ տնտեսական   մուտք  ունի ու այնտեղից են  պատգամավորները մտնում շենք:  Ու՞մ ծաղրեց ընդդիմությունը սրանով:

Ինչո՞ւ գիտակցաբար առիթ տվեց ՀՀ վարաչպետի աթոռում հայտվածին,օրեր առաջ   հայտարարել,որ «եթե ես հրաժարական չտայի, դուք Բաղրամյան պողոտայի վրա շարունակելու էիք   խորոված պատրաստել»: Նիկոլ  Փաշինյանը,  փաստորեն, հասկացրեց՝ ես  եմ ձեզ արտոնել  մասնակցել ՀՀ ԱԺ  արտահերթ ընտրություններին:       

  ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածն  իր  մայթային այդ բառամթերքը  տիրաժավորում է    ընդդիմությունը փաստացի անգործության, մեր՝ ընտրողներիս, քաղաքական   պատվերից գիտակցաբար հրաժարվելու  պատճառով:Նիկոլ փաշինյան  քաղաքական թզուկի,  տարրական  ինտելեկտից զուրկ այդ պիգմեյի քաղաքական կյանքն երկարում է հենց ընդդիմության՝  ընդամենը    կտրուկ ելույթների ֆրագմենտար   պերֆորմանսների պատճառով:Ի վերջո, սպիտակօձիքավոր   կերպարից   պետք  է դուրս  գալ այլ՝ իրական  գործողությունների ուղի:  

  Նիկոլ Փաշինյանի ժպիրհությունը, իժի նման քաղաքական թավայի մեջ գալարումները, քաղաքական ավանտյուրան ընդդիմությանը պետք է հասկանալի դարձնեին    ռեալ, ազդեցիկ հակազդումների,  դիմադրության  ուրույն  մեխանիզմի կիրառման հրատապությունը: 

Թագավորը լավն է , ծառաները՝ վատ՞ը

Հայաստանի  քաղաքական դաշտը  բաղկացած է  ավանդական և    կոնյունկտուրային,   արժեհամակարգային և  հարափոփոխ դավանանք ունեցող, հայեցակարգային և  կուսակցական ծրագիր չունեցող քաղաքական միավորումներից: Բազմաթիվ քաղաքական   գործիչներ՝  գործընթացների  կոնկրետ փուլերում, քաղաքական մուտանտներին բնորոշ վարքագիծ են դրսևորում:     

Իսկ ովքե՞ր   են այժմ քաղաքական «սկուտեղի» վրա:

Երկրի  նախկին բոլոր  նախագահները  մերթընդմերթ  քաղաքական ակտիվություն են ցուցաբերում:Սակայն, փաստ է, որ  ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ  Քոչարյանն է  առանձնանում  իր  խարիզմայով, իրավիճակի փայլուն  վերլուծությամբ: Միևնույն  ժամանակ,  դեռևս խուսափում է  քաղաքական մագնիսի դեր  ստանձնել և  վելուծական  մոտեցումներից , անցնել  կոնկրետ գործողությունների: Հանրության շրջանում կարևորում է  նաև   վերջինի քաղաքական թիմը:Աննկատ չեն մնում դրանում ընդգրկված մարդիկ:  Քոչարյանի թիմը նման է  քաղաքական կաստայի, ինչը հեռացնում է նրան իր իսկ էլեկտորատից:

 Օրերս  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, politik.am կայքին տված  ուշագրավ հարցազրույցում  ասաց.«Այո, ես ընդունում եմ, որ և Սերժ Սարգսյանը, և Ռոբերտ Քոչարյանը ,որպես  երկու ընդդիմադիր բևեռների լիդերներ, բացարձակ ադեկվատ են:Էնտեղ  ինչ- որ տարբեր տեղերից հավաքված սիմբիոզներ են: Էնտեղ  մարդիկ, ովքեր   ատամներով պաշտպանել են Նիկոլ Փաշինյանին:Դուք ուզում եք, որ ես  վախենա՞մ, ակամաչե՞մ կամ կաշկանդվե՞մ և չասե՞մ՝ ինչպես էր ձեր ցուցակի կանանցից մեկի ամուսինը իր «Carola» մեքենայից պիցցաներ շպրտում՝ Ռոբերտ Քոչարյանի  դատավարության ժամանակ, նրա աջակիցներին..»:(հաղորդումը՝ այստեղ) Նաիրա Զոհրաբյանին  պետք է հատուկ  շնորհակալություն հայտնել  այսպիսի անկեղծության և ստույգ փաստերի  հրապարակման համար: Սակայն  հարցերի հարց է, թե ինչպե՞ս է   ադեկվատ քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյանը, որի անձի նկատմամբ   ունեմ ընդգծված  հարգանք, թույլ տվել ճամբարափոխ ռենեգատների մուտքը իր  թիմ:Նա միշտ   նշում էր՝  իր թիմում նոր և մաքուր մարդիկ են:

Պետք  չէ  փորձել արդարացումներ  գտնել, թե  царь хороший, бояре плохие:

Ակնբախ փաստերը  պետք է տեսանելի լինեն ոչ միայն մեզ՝ ռեալ և իրական ընդդիմադիր ուժ և լիդեր որոնողներին, այլև քաղաքական հայտ ներկայացրած  գործիչներին: Պետք է   հաղորդակցվել  և հասկանալ հիասթափված այն ընտրազանգվածին, որը չի կարող ինքն իրեն համոզել՝ չտեսնելու տալ փաստերը:Թիմն է   քաղաքական գործչի դեմքը, որքան էլ նա անձամբ  քաղաքական շոգեքարշի դեր  տանի՝   իր հեղինակությամբ   քվեներ «պոկելով»  էլեկտորատից: Հիշենք՝  короля делает свита:Այսինքն, թագավորի  դեմքն   իր  թիմն է   նաև:  

 Նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանին:Չլինելով  ակնհայտ   խարիզմատիկ  ղեկավար, այժմ որդեգերել է նոր իմիջ՝ չոր ու  դիպուկ բնութագրել իրավիճակը, կոշտ և  սուր  հակադարձել   քաղաքական   բախտախնդիր  Նիկոլ Փաշինյանին և   բաքվի հանրապետության  առաջին դեմք Ալիևին:   

Սերժ Սարգսյան-ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյան  «դուետը»   չի  վկայում քաղաքական   ադեկվատության մասին՝հիմք ընդունելով  Վանեցյանի ՝ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային ամիսների  ընթացքում վարքագիծը  և իր իսկ  խոստովանությամբ,    Նիկոլ-Իլհամ հեռակա կապի   ծրարային փոստարարի  դերը:

Ուստի,   փառաբանել   քաղաքական ադեկվատությունը նմանվում է   բանական զանվածին   մանիպուլյացնելու   փորձի:

 Ինչն է խանգարում     ընդդիմությանը

 Լինել ընդդիմություն՝ դա ևս աշխատանք է, պատասախանատվություն   ժողովրդի առջև: Եթե մի մանիպուլյատորը  պետք է փոխարինի  մեկ այլ   ֆորմատի  մանիպուլյատորի , ապա  որևէ  մեկը  բարոյական իրավունք չունի մեղադրել  ժողովրդին  քաղաքական պասիվության, նեգատիվիզմի  և անհավատության մեջ:  Ի  վերջո ,պետական  կառավարման մեջ  գոյություն ունեն էլիտա և կոնտրէլիտա: Իսկ եթե մեր կոնտէլիտան կենդանության   նշաններ  է ցույց տալիս բացառապես հյուսիսից, արևմուտքից, արևելքից եկող ազդակներից   հետո, ուրեմն, իրապես, մեզանում  առաջիկա ժամանակներում    չի  ձևավորվելու   ադեկվատ, «ունքուբունքով» հայկական քաղաքական  ուժ և առաջնորդ:  

Նիկոլ Փաշինյանը պլանավորավա՞ծ քաղաքական ծնունդ էր

 Հայաստանի  քաղաքական ասպարեզ է փորձում իջնել գործարար Ռուբեն Վարդանյանը:

Թեև, նա հերքում է իր կապը  «Ապրելու երկիր»  անհայտ ուղղվածության կուսակցության հետ,   բայց համառ  լուրերը  առավել  կայուն են:

Շրջանառվում է նաև  կուսակցության նիկոլամերձ կարգավիճակի մասին տեղեկատվությունը:Ուստի, ընդդիմական կերպարը այս կուսակցության դեպքում, լինելու է  կեղծ շղարշ:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը մեկն էր այն  գործիչներից, որը «Հայաստան 2020» տեսլականն էր մոդելավորում:

Անձանական արխիվում գտա  «Армения  2020. Сборник сценариев» գրքույկը, որում տարբեր երկրների փորձագետներ, լրագրողներ Հայաստանի զարգացման իրենց սցենարներն են ներկայացնում: Ուշագրավ է  Թոնի Հերփինի հոդվածը, որում  նկարագրվում է  Նիկոլ Փաշինյանի նման մեկի  քաղաքական ծնունդը և դրան նախորդող   այն գործընթացները,  հասարական կազմակերպոթւոյւնների  կողմից  բողոքի այն ակցիաները, որոնք պետք է փոխեին Հայաստանի մռայլ քաղաքական իրավիճակը:Հոդվածից  մեջբերումը՝ ստորև թարգմանաբար:

«Քաղաքական գործիչների նոր սերունդը  ունակ է մարդահրավեր նետել  կառավարող հին խմբակին, որպեսզի վերջինը  լրջությամբ վերաբերվի Եվրոխայի պահանջներին, իսկ հետո դուրս մղվի՝լավագույն ապագայի ձգտող   ընտրողների գործողությունների արդյունքում:Դա իրական հեղափոխան  սկիզբ է, որն հավասարազոր է նոր, քաղաքացիական հասարակության ստեղծմանը՝ պատասխանատու  քաղաքական մշակույթով: Եվրամիություն Հայաստանի մուտքը  պետք է  ուղեկցվի  ոչ կառավարական կազմակերպությունների , բնապահպանական  և այլ հասարակական խմբերի ստեղծմամբ... Կոալիցիան պետք է լինի անկուսակցական, բայց  իր նպատակների  իրականացմանը  պետք է ձգտի գործող և նորաստեղծ  քաղաքական ուժերի միջոցով»:

 

Հիշենք, առատորեն բազմացած բնպահպան ակտիվիսներին և նրանց անդուլ պայքարը:Իսկ ու՞ր են նրանք այժմ:Փաստերեն, այսպիսի  շարժումների պլանային աշխատանքը պետք է ծներ ընդդիմադիր մի նոր  խաղացողի:Հիշենք նաևր, թե ոնց էին այդ հ/կ-ները  2020 թվականի ապրիլին, մեկ  «սուլոցով» ճանապարհներ փակում:  

Իրական կյանքում  ստացվեց , որ    Նիկոլ  Փաշինյան, որպես հեղափոխական գործիք, ի հայտ եկավ հանկարծ.միանգամից անցավ գործի իր՝ «մերժիր սերժին» կարգախոսով: Նա  չդավաճանեց   քաղաքական իր պատվիրատուներին, նրանցից «կերած կաթը», առերևույթ չդավաճանեց իրեն սատարող  զանգվածին: Աներկմիտ    հռչակեց  քաղաքական իր  գլխավոր ահաբեկումը՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը  վարչապետ երբեք չի ունենա:

Հայկական ընդդիմադիր դաշտը  լռեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը   պետականասպան իր այդ քաղաքական  նպատակը բացահայտեց և կյանքի կոչեց: Մեր ընդդիմադիրները  լռում են նաև հիմա, երբ    Նիկոլ Փաշինյանը  միանձնյա որոշում է, թե թուրքը  որտեղ  պետք է բույն դնի Հայաստանի տարածքում, ինչպես պտի  գծվի Հայաստանի սահմանը: 

Այդ նույն գրքույկում  պատկերված են հայ մանկահասակ երեխաների պատկերացումները:9 տարեկան Հասիկոն  իր ֆուտուրիստական նկարում ՀՀ ապագա նախագահի դեմքը    պատկերել է արաբա-թուրքական  մորուքավոր անձի տեսքով:

Մեզ նոր, հզոր հականիկոլական հակամարմին է պետք է:

Քաղաքական աղետները  կշարունակեն մեզ  առաջնորդել, եթե Հայաստանի ընդդիմադիր դաշտը   շատ արագ չվերաֆորմատավորվի, կոչերից և  տևական անգործությունից չանցնի  ռեալ  գործի:Այլապես,կամ Նիկոլ Փաշինյանն ինքը  կտրանսֆորմացնի  երկար  մտածող և    վախեցած ընդդիմությանը՝ծանակելով նրա նվաղ ու նվազ մտադրությունները, կամ՝ ներկա ընդդիմությունը ,իր  քաղաքական հապաղումներով, ինքն իրեն  վերջնականորեն դուրս  կգցի քաղաքական ծիրից:   

  Նիկոլ Փաշինյանը  չունի Աստված, բայց ունի հակաստվածությունը առաջ  տանելու իր  անշեղ նպատակադրումը:

Իսկ որ՞ն է  իրեն  հայկական և  ազգային որակող ընդդիմության Աստվածը:

 

Լիլիթ Աղեկյան