Ջրվեժ գյուղում տներից մեկում բռնկված հրդեհը մ...

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 25-ին ժամը 17։46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Եռագույնի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցի տանիքում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։01-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 20 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։ 

Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։