Ջո Բայդենը հիասթափություն է հայտնել G20-ի գագ...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիասթափություն է հայտնել այն առնչությամբ, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, գուցե, ներկա չգտնվի Հնդկաստանում այս շաբաթ կայանալիք Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես հիասթափված եմ, բայց մտադիր եմ հասնել նրա հետ հանդիպման», - ասել է Բայդենը՝ առանց մանրամասներ հայտնելու։

ԱՄՆ նախագահը Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին կգտնվի սեպտեմբերի 7-10-ը, որից հետո կայցելի Վիետնամ։ Լրագրողների հետ զրույցում Բայդենը հայտնել է, որ թե՛ Հնդկաստանը և թե՛ Վիետնամն ավելի սերտ հարաբերություններ են ցանկանում հաստատել ԱՄՆ-ի հետ, ինչը «կարող է շատ օգտակար լինել»։

Reuters-ի աղբյուրներն օրերս հայտնել էին, որ Սի Ծինփինն, ամենայն հավանականությամբ, չի այցելի գագաթնաժողովին, և Չինաստանը կներկայացնի երկրի վարչապետ Լի Ցյանը։