178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու....

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ է հատկացվելու «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով։ Այս մասին գրում է Factor.am-ը։

Փառատոնը կանցկացվի Սևանա լճի ափին։ ԿԳՄՍ նախարարության հիմնավորմամբ՝ նպատակն է բացահայտել ու խրախուսել երիտասարդ երաժշտախմբերին, զարգացնել կենդանի երաժշտությունը, խթանել ներքին զբոսաշրջությունը և ձևավորել ամենամյա մշակութային միջոցառում։