Ջերմոցային տնտեսությունները՝ գյուղատնտեսությա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության քիչ ձեռքբերումներից մեկը գյուղատնտեսական ոլորտի աշխուժացումն է, իսկ ավելի կոնկրետ ջերմոցային տնտեսությունների ընդլայնումն ու նոր հնարավորությունների ստեղծումը։

Վերջին երեք տարիների ընթացքում այս ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարվել և վստահաբար կարելի է ասել, որ հաջողությունը ակնառու է։ Հայաստանի տարբեր մարզերում հարյուրավոր հեկտար ջերմոցներ են կառուցվել։ Այս գործընթացում պետությունը ունեցել է իր հստակ մասնակցությունը տարբեր խթանող ծրագրերի միջոցով։

Գործընթացի միակ դրական կողմը ինքնին ջերմոցների թվի աճը չէ, այլ նաև այն հանգամանքը, որ հնարավորինս մեծ թվով մարդիկ են մասնակից այս գործընթացին։ Այսինքն ոչ թե մեկ մարդ կառուցում է հարյուր հեկտար ջերմոց, այլ հազար մարդ է կառուցում հարյուր հեկտար ջերմոց։ Առաջին հերթին սա լավ է, քանի որ հազարավոր ընտանքիներ  կարողանում են իրենց կենսական խնդիրները լուծել և որ ամենակարևորն է մարդիկ սովորում են նոր տիպի գյուղատնտեսություն, որն առավել եկամտաբեր է և քիչ ծախսատար։

Այս ամենի ֆոնին կարևոր է, որ իշխանությունները լուրջ աշխատանքներ տանեն, որպեսզի արտահանման խնդիրները ևս լիարժեք լուծված լինեն։ Այս խնդրի լուծման պարագայում մենք այլևս այլ որակի տնտեսության ականատես կլինենք։