Ջավախքի Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում այսօր տեղադրվել է խաչքար նվիրված ղարավաղյան երրորդ պատերազմի զոհերի հիշատակին։ Խաչքարի օրհնության կարգից հետո կատարվել է հոգեհանգստյան կարգ։
Jnews-ի հաղորդմամբ, արարողությունը ներկա են եղել Հայ եկեղեցու հոգևոր հայրերը, Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Սմավել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը։
Խաչքարի օրհնության կարգը կատարել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, հոգևոր դասի մասնակցությամբ։
Խաչքարի բացմանը ներկա են եղել ջավախքցի զոհված նահատակների ծնողները, հարազատները, բարեկամները և ընկերները։ Ներկա է եղել նաև Ջավախքցի, Արցախյան պատերազմի մասնակից, զինծառայող Աշոտ Խանոյանը։
Եկեղեցու բակում ներկայացված էր արմատներով ջավախքցի զոհված զինծառայողների նկարները։
Խաչքարը տեղադրվել է «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի նախաձեռնությամբ։



