Իտալիան Ուկրաինային հակաօդային պաշտպանության...

Իտալիան Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր կմատակարարի, եթե «դա հնարավոր լինի»։ Այս մասին Il Messaggero թերթին տված հարցազրույցում ասել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոսետոն։

«Եթե մենք ՀՕՊ հրթիռներ տանք Ուկրաինային, մենք պետք է դրանք վերցնենք մեր պահեստներից, եւ մենք պետք է դա անենք առանց պաշարները սպառելու եւ վստահ լինենք որակի հարցում»,- հավելել է նա։

Il Messaggero-ի համար նրա մեկնաբանությունները հաջորդել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հեռախոսազրույցին, որից հետո Զելենսկին Twitter-ում գրել է, որ Հռոմը դիտարկում է հակաօդային պաշտպանությan միջոցներ մատակարարելու հնարավորությունը:

Նախկին վարչապետ Մարիո Դրագիի օրոք Իտալիան օգնության հինգ փաթեթ է ուղարկել Կիեւ, ներառյալ ռազմական մատակարարումները, իսկ Մելոնիի կառավարությունն աշխատում է հնարավոր վեցերորդի վրա: