Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է մ...

Խան Յունիսում մարտերից հետո Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է ռազմական գործողության Ռաֆահում՝ Գազայի հատվածում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է The Times of Israel-ը։
Հարցին, թե ինչպես կարող է բանակը հասնել բացարձակ հաղթանակի, եթե Իսրայելը դուրս բերի իր զորքերը, Նեթանյահուն պատասխանել է, որ դա ժամանակ է պահանջում։

Վարչապետը նաև հերքել է տեղեկությունը, թե ՀԱՄԱՍ-ը վերականգնում է իր դիրքերը Գազայի հյուսիսում։