Իսրայելի օդուժը հայտնել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվ...

Լիբանանի շիա «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» ստորաբաժանման ավագ հրամանատար Ալի Ջամալ Ալդին Ջավադը ոչնչացվել է Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարվածի հետևանքով: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ 

Ըստ Telegram-ում տարածված հաղորդագրության՝ հարվածը «Ռադվան»-ի ուժերի հրամանատարին հասցվել է օգոստոսի 5-ի երեկոյան, Լիբանանի հարավում գտնվող Էբբա շրջանում։ ԻՊԲ-ն նաև տարածել է հարվածի տեսանյութը։

Ջավադի սպանությունն, ըստ իսրայելցի զինվորականների, զգալի հարված է Լիբանանի հարավից Իսրայելի հյուսիսին հարվածներ հասցնելու՝ «Հեզբոլլահ»-ի հնարավորություններին:

Բացի այդ, ԻՊԲ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում գտնվող Քֆարկելա շրջանում «հարված են հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտին և ահաբեկչական ենթակառուցվածքին»: