Իսրայելի խորհրդարանը երկրորդ և երրորդ ընթերցմամբ հաստատել է դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագիծը, որը զանգվածային ցույցերի ալիք էր բարձրացրել։
Ինչպես տեղեկանում ենք Jerusalem Post պարբերականից, ընդդիմության 56 պատգամավորները բոյկոտել են վերջին քվեարկությունը և հեռացել նիստերի դահլիճից։
Փաստաթղթին կողմ է արտահայտվել 120-տեղանոց Քնեսեթի 64 պատգամավոր, որոնք ներկայացնում են իշխող կոալիցիան։