Բեյրութ-Դամասկոս միջազգային մայրուղին ժամանակավորապես չի շահագործվում լիբանանա-սիրիական սահմանի Ալ-Մասնա անցակետի մոտ տեղի ունեցած ռմբակոծությունից հետո: Այս մասին հայտարարել է հանրապետության հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն։
«Իսրայելի ավիահարվածը կտրել է այն ճանապարհը, որով վերջին օրերին հարյուր հազարավոր մարդիկ փրկվել են իսրայելական ռմբակոծություններից», - ասել է նա: «Լիբանանյան սահմանի մոտ 4 մ լայնությամբ խառնարան է գոյացել»։
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ռազմական խոսնակը հոկտեմբերի 3-ին մեղադրել է շիա աշխարհազորային Հեզբոլլահին Բեյրութ-Դամասկոս մայրուղին Սիրիայից Լիբանան զենք փոխադրելու համար օգտագործելու մեջ:
Իշխանությունների տվյալներով՝ շուրջ 300 հազար մարդ, որոնց մեծ մասը սիրիացի փախստականներ են, հատել են սահմանը Մասնաա անցակետով վերջին 10 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են լիբանանյան տարածքի զանգվածային ռմբակոծությունը։