Իսպանիայում ծայրահեղ շոգ եղանակի հետ կապված մահերի թիվը հասել է պատմական առավելագույնին՝ մահացել է 5 232 մարդ։ Մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալների համաձայն՝ միայն ընթացիկ տարվա օգոստոսին բարձր ջերմաստիճանների հետևանքով մահացել է 2 147 մարդ։
Ընթացիկ ցուցանիշներն արդեն գերազանցել են նախորդ տարիների առավելագույն արժեքները (2022 թվականի, երբ գրանցվել էր 4 789 մահ, և 2023 թվականի՝ 3 035 դեպք)։ Այս ամռանը շոգի պատճառով մահացածների ճնշող մեծամասնությունը 65 տարեկանից բարձր քաղաքացիներ են, այս կատեգորիային բաժին է ընկնում 5 048 դեպք։ Ամենախոցելի խումբը շարունակում են մնալ 85 տարեկանից բարձր իսպանացիները։
Ավելի վաղ իսպանացի օդերևութաբանները հայտնել էին, որ թագավորությունում 2026 թվականի առաջին կեսը եղել է ամենաշոգը վերջին 65 տարիների ընթացքում։ 2026 թվականի հունիսը դարձել է երկրորդ ամենատաք հունիսը, իսկ հուլիսը՝ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգ և ամենաչոր ամիսը․ դիտարկումներն անցկացվում են 1961 թվականից։



