ԱՄՆ զինված ուժերը պնդում են, որ հարվածել են Ի...

ԱՄՆ զինված ուժերը պնդում են, որ հարվածել են Իրանին, որպեսզի կանխեն նրա ուժերի կողմից Հորմուզի նեղուցում ականապատումը։

Ավելի վաղ Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Լարակ կղզում մի քանի պայթյուններ են լսվել։

«ԱՄՆ ուժերը սահմանափակ, նպատակային գործողություններ են ձեռնարկել ԻՀՊԿ-ի ականապատող ուժերի դեմ, որոնք անմիջական սպառնալիք էին ներկայացնում Հորմուզի նեղուցում», – ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է հրամանատարության սոցիալական ցանցերի էջում։