Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան

Թեհրանը պատերազմ չի փնտրում, բայց կպատասխանի իր դեմ ուղղված ցանկացած ագրեսիվ գործողության, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը իրանական Լարակ կղզում ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո։

Օգոստոսի 31-ի գիշերը Իրանը հայտնեց ԱՄՆ-ի կողմից իրանական Լարակ կղզում հասցված հարվածների մասին: Իրանը պատասխանեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա հրթիռներ արձակելով: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ հարվածել է Իրանին՝  Հորմուզի նեղուցում ականապատումը կանխելու համար:

«Մենք պատերազմ չենք փնտրում, և սա հստակ ուղերձ է, որը մենք փոխանցել ենք ամբողջ աշխարհին։ Սակայն, ցանկացած ագրեսիայի դեպքում (Իրանի դեմ – խմբ.), մենք երբեք լուռ չենք նստի և վճռական պատասխան կտանք ագրեսորներին», – ասել է Փեզեշքիանը Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովից առաջ։