Նեպալում սողանքի հետևանքով զnhերի թիվը հասել...

Նեպալի հյուսիսում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը Նեպալում հասել է 919-ի, երկուշաբթի հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նեպալի ոստիկանության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ օգոստոսի 31-ի տեղական ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ Նեպալում սողանքի հետևանքով զոհվածների թիվն աճել է և հասել 919-ի»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Վերջին տվյալներով անհետ կորած է համարվում 4,247 հոգի:

Հիշեցնենք, որ հեղեղումը տեղի է ունեցել երկրաշարժի և դրա հետևանքով առաջացած սողանքի պատճառով օգոստոսի 26-ին: