Իսկ Փաշինյանը ունի՞ որևէ ծրագիր հայերի Արցախ...

Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ծրագրերի մասին, իսկ Փաշինյանը ունի՞ որևէ ծրագիր հայերի Արցախ վերադարձի համար։

«Ինչպե՞ս է Մոսկվան տեսնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հնարավոր վերադարձը․ իսկ ինչպե՞ս է դա տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, ունի՞ որևէ ծրագիր»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, թե  Ադրբեջանն այդպիսի ծրագիր, առաջարկներ ունի և հրապարակել է, ինքը դա է տեսել։
«Եթե որևէ ծրագիր կա՝ ձևակերպված Հայաստանի վարչապետի կողմից, ապա ես հաճույքով դրան էլ կծանոթանայի և կմեկնաբանեի այն։  

Ինչու՞ եք այլ պետության ներկայացուցչին հարց ուղղում այն մասին, թե ինչպես ենք մե՛նք դա պատկերացնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։