Իշխանությունները մի պահ անասնական վախ ունեին...

Կառավարությունը շարունակում է ամեն օր խաբել իրեն, ու, հավատալով իր իսկ հորինած ստերին, խաբում է հանրությանը, բայց սա չի կարող հավերժ տևել, որովհետև, ամեն օր փորձելով արդարացնել իրեն, կառավարությունը ստեղծում է նոր խնդիրներ, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քաչտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Նայում եմ կառավարության ներկայացուցիչներին, նայում եմ վարչապետին, տեսնում եմ իշխանական պատգամավորներին ու նրանց խոսքում, պահվածքում չեմ տեսնում մեղքի զգացողության մի գրամ։ Էն ամբարտավանությունը, որ նրանք ունեին պատերազմից առաջ, մի պահ դադարեց պատերազմից հետո, շատ կարճ ժամանակով, ու պարզվեց դա ոչ թե գիտակցումն է խնդիրների, այլ վախն էր՝ անասնական վախը սեփական ժողովրդից։ Վախն անցավ ու մարդիկ վերադարձան իրենց բնորոշ հռետորաբանությանը, հոխորտացող կեցվածքին։ Այս կառավարության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի առաջ գնալու որևէ հույս, հնարավորություն, որովհետև կառավարությունն առաջին հերթին ազնիվ չէ» , - հայտարարեց Գևորգ Գորգիսյանը։