Իշխանությունների օրինակարգությունը սպառվել է....

Ակնհայտ է, որ իշխանությունների օրինակարգությունը սպառվել է, նրանք խախտել են սահմանադրական կարգը, ավելին, Ալիևի հետ համաձայնությամբ Արցախը հանձնել են Ադրբեջանին։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա չի բացառել, որ իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների ճանապարհով՝ փորձելով վերարտադրվել։

««Դրա համար պատճառներ կան: Նախ՝ դա նրանց հնարավորություն կտա ամրապնդել իրենց դիրքերն իրականացվող ծրագրերն ավարտին հասցնելու գործում։

Երկրորդ՝ եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին արագ որոշում ընդունվի, իշխանությունները սովորաբար ավելի լավ են պատրաստվում, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել առավելության։

Միևնույն ժամանակ, արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ վերջնական որոշում կարող  է և չընդունվել, քանի որ իշխանությունները կարող են պարտվել»,- հավելել է պատգամավորը։

Նա անհրաժեշտ է համարել հարցը չհասցնել հաջորդ ընտրություններին, որոնք տեղի կունենան երկու տարի անց, քանի որ այս ընթացքում իշխանությունները կարող են լուրջ, անդառնալի խնդիրներ ստեղծել երկրի համար։

Ընդդիմության գլխավոր խնդիրը, նրա գնահատմամբ, շարունակում է մնալ լայն զանգվածների հետ ամենօրյա աշխատանքը։

Պատգամավորը նշել է, որ ամռանն այդ աշխատանքն ինտենսիվ կերպով անցկացվել է:

«Հանուն հայրենիքի» շարժումը նույնպես հսկայական աշխատանք է կատարել, դրանց թվում՝ մարզերում։ Ներկայում ամփոփվում են արդյունքները՝ աշնանը «Հանուն հայրենիքի» շարժման շրջանակում փողոցային լարված պայքար սկսելու համար»,-ասվում է լուրում։