
Իշխանական ագիտպրոպն անճարության ճիգերի մեջ ավել բան երկնել չի կարողանում, քան Նիկոլի անձնական կայքի և դրան հավասարեցված, կեղծ-ընդդիմադիր ուժերի կայքերով Հանրապետականի մասին բարբաջանքներ տարածելն է:
Սահմանադրական դատարանի վրա այս իշխանությունների կողմից նախաձեռնված գրոհի մասին Հայաստանի բոլոր կուսակցություներից Հանրապետականը առաջին է իր հստակ ու կտրուկ գնահատականները տվել:
Մենք աջակցել ու աջակցելու ենք բոլոր այն ուժերին և անհատներին, որոնց ջանքերը ուղղված են մեր երկրում օրինականությանա և սահմանադրականության պահպանմանը:
Բայց հանգիստ նստեք ձեր խմբագրություններում. Հանրապետականը դեռ մոբիլիզացիա չի հայտարարել: Սերժ Սարգսյանն էլ միտինգ կազմակերպելով չի զբաղվում: Եթե մենք մոբիլիզացիա հայտարարեինք, առնվազն մի քանի հազար մարդ այսօր կլիներ ՍԴ-ի շենքի մոտ:
Զբաղվեք Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ, պարզաբանեք մեր ժողովրդին, այդ ի՞նչ զորքերի դուրսբերման և խաղաղապահների հարց է քննարկվում:
Բայց եթե դուք այդպես շարունակեք, ապա երկրում շաբաթը ուրբաթից շուտ կարող է գալ: