Իսակովի պողոտայում բախվել են թիվ 23 երթուղին...

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 08:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ: