Իրաքը հերքել է Իրանին հրադադարի վերաբերյալ ԱՄ...

Իրաքի իշխանությունները հերքել են այն տեղեկությունը, թե վարչապետ Ալի ազ-Զեյդին Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանի ղեկավարությանը փոխանցել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ առաջարկը։ Այս մասին նշվել է Իրաքի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվել է, որ հուլիսի 23-ին The New York Times թերթում հրապարակված տեղեկություններն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։

Մամուլի ծառայությունը նաև կոչ է արել լրատվամիջոցներին հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա, պահպանել ճշգրտությունը և չտարածել չհաստատված տեղեկություն՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։

Ավելի վաղ The New York Times-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թեհրանը, իբր, մերժել է հրադադարի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկը, որը, պարբերականի տվյալներով, Իրաքի վարչապետը փոխանցել էր Իրանի ղեկավարությանը իսլամական հանրապետության մայրաքաղաք կատարած այցի ընթացքում։