Իրանը մտադիր Է իր ռազմածովային ուժերը հանդերձ...

Իրանը պլանավորում Է իր ռազմածովային ուժերի մարտանավերը հանդերձել հարվածային տախտակամածային ուղղաթիռներով և ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով անօդաչուներով: Այս մասին   տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Մենք առաջին անգամ կգնենք հարվածային տախտակամածային ուղղաթիռներ, որոնք այդքան անհրաժեշտ են տարբեր գործողություններ իրականացնելիս, հատկապես՝ առևտրային նավերն ուղեկցելիս:

Մենք նաև մեր նավատորմը կհանդերձենք արդի անօդաչուներով՝ ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով, ինչը մեր նավատորմին թույլ կտա  գործել աշխարհի ցանկացած կետում», - հայտարարել Է Իսլամական Հանրապետության ռազմածովայն ուժերի հրամանատար Ամիր Շահրամ Իրանին: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մարտանավերն ուղեկցում են երկրի առևտրային, նավթատար և ձկնորսական նավերն ամբողջ աշխարհում: Մշտապես մարտական հերթապահության մեջ են գտնվում երեք հրամանատարությունների ջոկատները, որոնք պատասխանատու են Հնդկական, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում գործողությունների համար: