Իրանը հայտնել է, որ բանակցություններն ԱՄՆ-ի հ...

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ Պակիստանում բանակցությունները կարող են տեւել երկու-երեք օր, ՏԱՍՍ-ին ասել է Հնդկաստանում իսլամական հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հակիմ Իլահին։

«Նրանք (պատվիրակությունները), հավանաբար, կբանակցեն երկու կամ երեք օր, ապա կվերադառնան իրենց երկրներ՝ իրենց պաշտոնյաների հետ քննարկումներ անցկացնելու համար»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, Իլահին գնահատում է, որ երկշաբաթյա հրադադարը կարող է բավարար չլինել բանակցություններում վերջնական արդյունքների հասնելու համար։ Նա կարծում է, որ եթե Իսլամաբադում համաձայնության հասնեն, հրադադարի ժամկետը պետք է երկարաձգվի։

«Հրադադարը պետք է երկարաձգվի։ Որովհետեւ կան շատ բաներ, որոնք պետք է համաձայնեցվեն ԱՄՆ-ի հետ։ Եվ եթե նրանք (պատվիրակությունները) հասնեն որեւէ ընդհանուր համաձայնության, նրանք կկարողանան երկարաձգել հրադադարը եւ շարունակել բանակցությունները։ Կարծում եմ՝ երկու շաբաթը բավարար չէ»,- ընդգծել է Իլահին։