Իրանի Պարսից ծոցի ջրային ուղիների կազմակերպությունը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության լիակատար դադարեցման մասին։
«Տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժերի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների պատճառով Հորմուզի նեղուցով անցումը ներկայումս փակ է։ Կայունության և հանգստության հաստատումից հետո բոլոր դիմումները կքննարկվեն առաջնահերթության կարգով, և թույլտվությունները կտրամադրվեն աստիճանաբար»,-ասվում է հայտարարության մեջ։



