Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ձեռք են բերվել անվտանգության ոլորտում մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Այս մասին հայտնում է vesti.az-ը։
Իրանի ՆԳՆ խոսնակ Ալի Զեյնի-Վենդի տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են սահմանային անվտանգությունը, ահաբեկչության, զենքի և թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարը։
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Իրանի ներքին գործերի նախարար Էսքանդար Մոմենիի՝ Բաքու կատարած այցի ընթացքում, որտեղ նա հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Իրանական կողմը հատկապես ընդգծել է, որ շուրջ տասը տարի երկու երկրների ներքին գործերի նախարարների փոխայցեր չեն իրականացվել։



