Իրանը չի բացառում, որ բանակցությունները կարող...

Իրանը չի բացառում, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները կարող են լինել ԱՄՆ-ի գործիքը՝ ժամանակ շահելու և հարձակմանը նախապատրաստվելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։

«Հնարավոր է, որ այս բանակցությունները միջոց և գործիք են ավելի շատ ժամանակ ստանալու, թարմանալու, ավելի պատրաստ լինելու համար, և նրանք կհարձակվեն մեզ վրա։ Իհարկե, մեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև վստահություն չկա»,- ասել է նա։