Թեհրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից կպահանջի ռեպարացիաներ հասցված հարվածների հետևանքով պատճառված վնասի համար, իսկ մերժման դեպքում՝ վնասը կփոխհատուցի ամերիկյան ակտիվների և սեփականության առգրավման հաշվին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին:
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնի կողմից ընդունված՝ կրակի դադարեցման իրանական 10 կետից բաղկացած ծրագրի կետերից մեկը վերաբերում է պատճառված վնասի ռեպարացիաներին:
«Մենք կստիպենք նրանց վճարել, նրանք պետք է վճարեն: Եթե նրանք չվճարեն, մենք գիտենք, թե ինչպես ստանալ փոխհատուցում նրանց ակտիվներից կամ սեփականությունից»,- ասել է նա:



