Իրանում Ադրբեջանի դեսպանատան բոլոր աշխատակիցները տարհանվել են, Թեհրանում դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը: Դեսպանատան վարչական շենքի և ունեցվածքի պահպանման հետ կապված այնտեղ հինգ մարդ է մնացել, մյուսները դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,- հայտարարել է Խալաֆովը։