Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանն իր առաջին արտասահմանյան այցի շրջանակներում այսօր ժամանել է Իրաք, նրան ընդունել է Իրաքի վարչապետը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս եռօրյա պաշտոնական այցի ընթացքում, որն այացել է Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի պաշտոնական հրավերով, բացի վարչապետի, նախագահի, խորհրդարանի խոսնակների և իրաքյան դատական իշխանության ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներից և համագործակցության մասին համատեղ փաստաթղթերի կնքումից, Փեզեշկիանը կհանդիպի նաև իրաքաբնակ գործարարների և իրանցիների հետ։
Բաղդադում պաշտոնական հանդիպումներից հետո Փեզեշկիանը կմեկնի նաև Նաջաֆ և Քերբելա քաղաքներ՝ այցելելու Ալի և Հուսեյն իմամների գերեզմանները:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կայցելի նաև Բասրայում իրանական ընկերությունների որոշ նախագծեր։ Բացի այդ, Իրաքյան Քրդստանի իշխանությունների պաշտոնական հրավերով կայցելի Հյուսիսային Իրաքի Քրդստանի ինքնավարության Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքներ: