Իրանի հետ կնքված հրադադարը խաթարում է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի նախընտրական ռազմավարությունը, գրում է Րիա Նովոստին հղում անելով Financial Times թերթին։
«Երբ Դոնալդ Թրամփն ու Նեթանյահուն սկսեցին Իրանի դեմ պատերազմը, նրանք ասում էին, որ ճանապարհ են հարթում Իրանում իշխանափոխության համար։ Բայց եթե պատերազմը ավարտվի ներկայիս տեսքով հրադադարով, ապա դա ճանապարհ կհարթի քաղաքական փոփոխությունների համար արդեն Իսրայելում», — թերթին հայտնել է Նեթանյահուի գրասենյակի նախկին ղեկավար և քաղաքական վերլուծաբան Ավիվ Բուշինսկին։
Նա մատնանշել է իսրայելցիների դժգոհությունը Իրանի հետ հակամարտության արդյունքներից։ Ինչպես գրում է Financial Times-ը, հրադադարից հետո անցկացված առաջին հարցումը ցույց է տալիս, որ Իսրայելի բնակիչների 63%-ը դժգոհ է էսկալացիայի արդյունքներից, իսկ կեսից քիչն է հավանություն տալիս Բինյամին Նեթանյահուի գործունեությանը։



