Իրանի հարավ-արևելքում ավազամրրիկից տուժածների...

Վերջին օրերին Իրանի ավելի քան 1000 քաղաքացիներ են տուժել ավազամրրիկի հետևանքներից, որը պատուհասել է հանրապետության հարավ-արևելքի Սիստան և Բելուջիստանի նահանգը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ ըստ փրկարար ծառայությունների տվյալների՝ 1 059 մարդ ստիպված է եղել օգնության դիմել բուժհաստատություններ։ Նրանցից առնվազն 145-ը դեռ գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ զարգացած բարդությունների պատճառով։ Բժիշկները նշում են, որ տուժածներն ունեն շնչառության, տեսողության և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ։