Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իցհակ Դարի հետ, հաղորդում է Mehr-ը։
Ինչպես հայտնել են Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները, այդ թվում՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում իրավիճակի վատթարացումը։
Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ իրադարձություններին առնչվող հարցերի շուրջ։
Մոհամմադ Իցհակ Դարը Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հրավիրել է այցելել Պակիստան։



