
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Լիբանան կատարած այցի ժամանակ հանդիպել է «Հեզբոլլահ» շիական կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրուլայի հետ։ Այս մասին տեղեկացրել է Al Manar հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները եւ այն ջանքերը, որոնք կողմերը գործադրում են Գազայի հատվածի հանդեպ՝ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար։
Իրանի ԱԳ ղեկավարը չորեքշաբթի ժամանել է Լիբանան չհայտարարված այցով։ Դրանից մի քանի ժամ առաջ Բեյրութ էր ժամանել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը, որի անդամներին իր մոտ ընդունել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը։