Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և տևական կարգավորման հասնելու դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն։ Այս մասին Միլլի Մեջլիսում Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այրիմը նշել է, որ մեծ նշանակություն ունի թյուրքական պետությունների միջև համագործակցության ամրապնդումը կրթության, էներգետիկայի, անվտանգության և մշակույթի ոլորտներում։
Ըստ նրա՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ թյուրքական աշխարհի շրջանակներում։



