Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի խաղաղությա...

Բրյուսելում արձանագրվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.600  քկմ տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հյտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե որևէ մեկն ասում է, որ չենք ճանաչում Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ չենք ճանաչում Հայաստանի՝ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը:

Այդպիսով հնարավորություն ենք տալիս, որ ոչ ոք այդ տարածքային ամբողջականությունը չճանաչի։ Հիմա, ըստ էության, մենք առնվազն բարձրագույն քաղաքական մակարդակում մենք ստեղծել ենք պարտավորություն այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ Այդպիսով արձանագրում ենք այն ապօրինի ներխուժումները, որոնք տեղի են ունեցել ՀՀ նկատմամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։