Ինչ արած, սպասենք քծնանքի նոր ռեկորդների․ Ավե...

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ՀՀ Արդարադատության նախարարի  այս խոսքեր կարդալիս․«․․․երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ․․․», հիշեցի ԽՍՀՄ․ լենին-ստալինյան ժամանակաշրջանի քաղբյուրոյի անդամ Լազար Կագանովիչին։

Կագանովիչը եղել է լենինյան  գվարդիայի բոլշևիկ և Լենինի ամենահավատարիմ և նվիրված դաշնակիցը։ Նա այն աստիճանի է քծնել Լենինին, որ իր արտաքինը լրիվ նմանացրել է հեղափոխության  մեծ առաջնորդին՝ կրելով եվրոպական հագուստ, բեղեր և կարճ մորուք։

Լենինի մահից հետո, երբ իշխանությունն անցավ «ժողովուրդների հայր» Ստալինին, ընկեր Կագանովիչը ճիշտ ժամանակին կողմնորոշվեց և դարձավ Ստալինի ամենանվիրված գործընկերը, անսահմանորեն նրան քծնելով և  այս անգամ արդեն փոխելով արտաքինը՝ կրելով  գիմնաստյորկա, հաստ բեղեր․․․սափրելով մորուքը։

Այսպիսով Արդարադատության նախարարը, իշխանական և մերձիշխանական միջավայրում , սահմանեց քծնանքի նոր ռեկորդ, կտրուկ բարձրացնելով  քծնանքի նշաձողը։ Պատկերացրեք, թե այժմ ինչպես են  նրան նախանձում մնացած բոլոր նախարարներն, իշխանական պատգամավորները և մերձիշխանական գործիչները։

Ինչ արած, սպասենք քծնանքի նոր ռեկորդների»։