Հայաստանը համակարգված կերպով ընդլայնում է համ...

Հայաստանը համակարգված կերպով ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չմասնակցելով ՀԱՊԿ-ին՝ ձևականորեն մնալով անդամ արդեն երկու տարուց ավելի, իմ կարծիքով, հայ գործընկերները չեն գալիս միջոցառումներին։ Միաժամանակ ակտիվորեն ընդլայնում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ընթանում են զորավարժություններ, ձեռք է բերվում ռազմական նշանակության արտադրանք, ընթանում է պատվիրակությունների փոխանակում ռազմական գծով և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Եվրամիության հետ, որը նույնպես այժմ վերածվում է ռազմականացված կառույցի»,- ասել է Լավրովը։