Իմ տղայի մարմինը նույնականացումից հետո 5 ամիս...

«Տղայիս մարմինը նույնականացումից հետո հինգ ամիս խոշտանգել են Հայաստանում, այնպես են խոշտանգել, որ չեմ ճանաչել իմ բալին»,- այսօր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ զրույցում ասաց 44 օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը։ «Երբ որ կառավարության շենքի մոտ աղաչում, բալիս էի ուզում, ինձ չէին ասում, որ մարմինը «Հերացի»-ում է ու նույնականացված: Երեք տարի առաջ ձեռագիր 8 էջանոց դիմում եմ տվել դատախազ Արթուր Դավթյանին, մինչև օրս պատասխան չկա, գործ չկա հարուցված»,- ասաց մայրը` ավելացնելով, որ պատահական է իմացել որդու մարմնի գտնվելու տեղը: «Ես չեմ հասկանում «խոշտանգում» բառի իմաստը, իմ երևակայությունը չի հերիքում հասկանալու համար` ինչ ասել է մարմինը խոշտանգել», - արձագանքեց Հովիկ Աղազարյանը: «Կարող եմ նկարները ցույց տալ, 5 ամիս սառնարանում պահել, մարմինը փչացնելը խոշտանգում չէ՞»,- ասաց ծնողը, որին ի պատասխան պատգամավորը խնդրեց գրավոր դիմումով ներկայացնել «Բանավոր խոսքով ընթացք չեմ կարողանա տալ ձեր խնդրին, գրեք, եթե չզբաղվեմ և լուծում չլինի, նորից լրատվամիջոցներին կկանչեք, կասեք` պատգամավորը ստեց»,- նշեց Աղազարյանը: