
Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։40-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 75 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Նելլի Ա․-ի վարած «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լիլիթ Ս․-ի վարած մոտոցիկլը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախնական տեղեկություններով՝ մոտոցիկլավարը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։