Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Քուվեյթում ամերիկյան երկու բազայի ռազմական օբյեկտների վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անօդաչու թռչող սարքերով հարվածներ ենք հասցրել Ալի աս-Սալեմ ավիաբազայում ամերիկյան զորքերի ռազմական տեխնիկայի խոշոր պահեստին, «Պատրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգին և MQ-9 անօդաչու թռչող սարքերի անգարին։ Ձեր եղբայրները նաև հարձակվել են ամերիկյան զորքերի տեղակայման վայրի, Ալ-Ադիրի զորանոցի երկու ուղղաթիռային անգարների վրա»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ հասցված հարվածների հետևանքով սպանվել և վիրավորվել են մի քանի զինվորներ, մեծ վնաս է հասցվել ուղղաթիռներին և անօդաչու թռչող սարքերին։ ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ-ի հեռահաղորդակցության աշտարակներից մեկին հարված հասցնելու մասին։



