Որպեսզի հասկանանք հարցի խորությունը, պիտի հասկանանք տրանսպորտի վարչության կողմից բարձրաձայնված բյուջետային կարիքը, որը 2025թ. համար կազմել է 135 մլրդ դրամ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ տրանսպորտի թանկացման ֆոնին որոշ խավերի համար արտոնություններ սահմանելու փաթեթի քննարկման ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր տրանսպորտի վարչությունը տրանսպորտի համակարգում բոլոր ներդրումային ծրագրերը ներառել էր հաջորդ տարի՝ ի ցույց դնելու, թե դեռևս ինչի կարիք ունենք»,-ասաց նա:
Անդրադառնալով համայնքային բյուջեից տրանսպորտի ոլորտի սուբսիդավորմանը, քաղաքապետն ասաց. «Անկեղծ ասեմ՝ իդեալական տարբերակը կլիներ 0% սուբսիդիա:
Այս պրոցեսը նպատակ ունի սուբսիդիայի տոկոսը պահպանել հնարավորինս նվազ՝ շարունակաբար ավելացնելով Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները: Այս ռեֆորմից հետո չենք ուզում վերջում թողնել փլատակներ»:
«Ամեն լուման չկառուցված մանկապարտեզ է, մեր եկամտի 14%-ով՝ 8,5 մլրդ-ով, տրանսպորտն ենք սուբսիդավորում»,- ավելացրեց քաղաքապետը՝ անդրադառնալով վերանորոգվող մանկապարտեզների մասին հարցին: