Հյուսիսային Կորեան պատրաստվում է լրացուցիչ զո...

Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է լրացուցիչ զորքեր ուղարկել Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար, ինչպես նաեւ ռազմական տեխնիկա ուղարկելուն, այդ թվում կամիկաձե-դրոններ, տեղեկացրել է Yonhap-ը՝ հղում կատարելով հարավկորեացի զինվորականներին։

«Բազմաթիվ հետախուզական տվյալների համալիր գնահատումը ցույց է տալիսոր Հյուսիսային Կորեան պատրաստվում է փոխատեղել կամ ավելացնել զորքերի տեղակայումը [Ռուսաստանում]»,- գործակալությունը մեջբերել է Հարավային Կորեայի Միավորված շտաբների պետերի հայտարարությունը:

Հարավային Կորեայի հետախուզությունն ավելի վաղ Հյուսիսային Կորեայի ռազմական կորուստները պատերազմում գնահատել էր մոտավորապես 1 100-ի չափովայդ թիվը ներառում է ե՛ւ սպանված զինվորներին (100), ե՛ւ վիրավորներին:

«Կան նաեւ որոշ նշաններոր Հյուսիսը փորձում է ստեղծել կամիկաձե- անօդաչուների արտադրություն եւ մատակարարել դրանքինչի մասին առաջին անգամ հաղորդվել է նոյեմբերին Կիմ Չեն Ընի տեսչական այցի ժամանակ»,- ավելացրել է կոմիտեն:

Հյուսիսկորեական լրատվամիջոցները հայտնել են, որ Կիմ Չեն Ընը նոյեմբերին դիտարկել է տարբեր տեսակի անօդաչու սարքերի փորձարկումը եւ կոչ արել դրանց լայնածավալ արտադրություն սկսել, գրել է Yonhap-ը։