Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 28-ին առաջին անգամ իրականացրել է նոր` «Հվասոն-8» հիպերձայնային հրթիռի փորձարկում։ Այս մասին հայտնում է տեղի Rodong Sinmun պարբերականը։
Փորձարկումները կատարվել են երկրի հյուսիսային Չագանդո նահանգի զորակայաններից մեկում։ Փորձնական հաջող արձակման ընթացքում գնահատվել է հրթիռի մանևրելու ունակությունը, շարժիչի և վառելիքային համակարգի աշխատանքի կայունությունը։
Թե որքան է կազմել թռիչքի երկարությունը, չի հաղորդվում։ Հրթիռը մշակվել է Հյուսիսային Կորեայի ռազմական գիտությունների ակադեմիայի կողմից՝ ռազմավարական սպառազինությունների զարգացման հնգամյա պլանի շրջանակում։



