Գագիկ Ծառուկյանի ուժը կանցնի՞ խորհրդարան. մեկ...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը 12/13 տեղամասի հետ կապված ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը

«Դա այն տեղամասն է, որտեղ քվեարկության օրը ժամը 6-ի սահմաններում պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի՝ 8 համար (ԱԺԲ) քվեաթերթիկը մեզ համար անհասկանալի պատճառներով չի եղել։ Դա ժամը 6–ին է պարզվել, երբ ընտրողը պահանջել է։

Բոլոր գնահատականները տրվելու են առաջիկա օրերին և  բոլոր հարցերի պատասխանները արտացոլվելու են  արդեն հունիսի 14-ի որոշման մեջ»,–ասաց նա։

Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

·         «Քաղաքացիական պայմանագիր»՝  49, 825 տոկոս

·         «Ուժեղ Հայաստան»՝  23,281 տոկոս

·         «Հայաստան» դաշինք՝  9, 934 տոկոս

·         «Բարգավաճ Հայաստան»՝  3,996 տոկոս:

ԱԺ անցնելու համար անցողիկ շեմը 4 տոկոսն է և եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները հասնեն 4 տոկոսի, ապա ԲՀԿ–ն ևս կհայտնի նոր Ազգային ժողովում ։ Մյուս երեք ուժերը հաստատ կլինեն նոր խորհրդարանում։