Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հող...

Կոտայքի մարզում ժամը 12:50-ի սահմաններում «Sitrack» մակնիշի բեռնատարը Ձորաղբյուր 34 հասցեում հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կողաշրջման հետևանքով վարորդն ու դրսում կանգնած մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը։